Երեւանում 59-ամյա վարորդը խմած վիճակում վրաերթի է ենթարկել հետիոտնին

ԵՐԵՎԱՆԱՊՐԻԼԻ 13, 24News

.

Երեւանում, այսօր՝ ապրիլի 13-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել. Ժամը 20:30-ի սահմաններում, Երեւանի բնակիչ, 59-ամյա Սամվել Սարգսյանը՝ իր վարած Mitcubishi Grandis մակնիշի 34 PT 571 համարանիշի ավտոմեքենայով, Ռոստովյան փողոցում վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող հետիոտնին:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածը հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է:

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ (խմածության ամենաբարձր աստիճան) վիճակում: Փաստի առթիվ Ա. Փարսադանյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:

 

 

 

 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս