Խաչատրյանը նախազգուշական կրակոց է արձակել օդ՝ չեզոքացնելու իր կյանքի և առողջության նկատմամբ վտանգը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 17, 24News

փփ

Դեպքն ինքնին քաղաքական չէր, այդուհանդերձ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի նկատմամբ կալանքի կիրառումը, հիմքերի նման բացակայության պայմաններում, կարելի է մեկնաբանել այնպես, որ Տիրան Խաչատրյանի նկատմամբ առկա է «հատուկ» խիստ վերաբերմունք։ Այս դեպքում կալանքն ունի առավելապես պատժողական բնույթ, այլ ոչ թե` կոչված է ապահովելու վարույթի անխոչընդոտ ընթացքը և այլն: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է  պաշտպան Վարազդատ Հարությունյանը:

Հիշեցնենք, որ հունվարի 11-ի ուշ երեկոյան Արամուս գյուղում գործող հացատանը տեղի ունեցած զենքի գործադրմամբ միջադեպի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակներում ի սկզբանե ձերբակալվել էր 5 անձանց, սակայն նրանցից մեկին նախաքննական մարմինն ավելի ուշ ազատեց արգելանքից ու քրեական հետապնդում հարուցեց միայն 4-ի նկատմամբ, բակայն միայն երկուսի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդություն ներկայացվեց, որոնց թվում է Տիրան Խաչատրյանը։
Մյուս երկու մեղադրյալների նկատմամբ ընտրվել է բացակայելու արգելք խափանման միջոցը և նրանք ազատ են արձակվել։

--00—ԼՀ