Առնակ Ավետիսյանն ազատվել է Արմավիրի փոխմարզպետի պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 18, 24News

Screenshot_2

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արմավիրի փոխմարզպետին պաշտոնից ազատելու մասին։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Առնակ Ավետիսյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»,-ասված է որոշման մեջ։

--00—ՅՄ