Ղազախստանում սպառնացել են ձերբակալել Կանդելակիին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 22, 24News

h.

Ղազախստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմադիարովան մեկնաբանել է Աստանայի արձագանքը հայկական արմատներ ունեցող հեռուստահաղորդավարուհի, լրագրող, պրոդյուսեր, «Գազպրոմ մեդիա հոլդինգի» գլխավոր տնօրենի տեղակալ Թինա Կանդելակիի հայտարարություններին։ Նա անդրադարձել է այն հարցին, թե արդյո՞ք Կանդելակիին թույլ կտան մուտք գործել Ղազախստան։

«Եթե ինչ-որ մեկին դուր չես գալիս, նրան քո տուն չես թողնի: Մենք էլ նույնը կանենք։ Անհրաժեշտության դեպքում միջոցներ կձեռնարկվեն։ Մի պնդեք, որ մենք դա անենք այսօր կամ վաղը։ Պետությունը դա երբեք չի ներում։ Նա (Թինա Կանդելակին - խմբ․) չի գա Ղազախստան, իսկ եթե գա, դուրս չի գալու»,- Սմադիյարովայի խոսքերն է մեջբերում Tengrinews-ը։

--00—ԼՀ