ԱՄՆ և ՌԴ դեսպանատները պայթեցնելու սպատնալիք հնչեցրած քաղաքացու ինքնությունը պարզվել է

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 30,  24 News

տռռեգտեռգ

Հունվարի 25-ին ոստիկանությունն ահազանգ է ստացել, որ քաղաքացին ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների և Ռուսաստանի Դաշնության դեսպանատները պայթեցնելու սպառնալիքներ է հնչեցրել:

«24News»-ի հետ զրույցում  Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը տեղեկացրեց, որ անձի ինքնությունը ճշտվել է և հաջորդ օրը՝ հունվարի 26-ին, բերման է ենթարկվել:

Դեպքի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:

--00--ՍԳ