Արցախում Ադրբեջանի էթնիկ զտումների փաստը կասկածից վեր է. Զատուլին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News

զա

«Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի էթնիկ զտումների փաստը կասկածից վեր է»։ Газета. Ру.-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ, պատգամավոր Կոնստանտին Զատուլինը։ 

«Գոնե այն առումով, որ Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչությունը լքել է իր տները այն հողից, որն իր հայրենիքն է»,- ասել է նա։

Նա ընդգծել է, որ Ղարաբաղում Ադրբեջանի էթնիկ զտում իրականում տեղի է ունեցել՝ «անկախ նրանից, թե ով ինչ է ասում մեր աշխարհում, միջազգային կազմակերպություններում և այլն»։

--00—ԼՀ