Ադրբեջանը հակաքարոզչություն է սկսել Ֆրանսիայի դեմ ԼՂ հարցում օբյեկտիվ գնահատականներ հնչեցնելու համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 6, 24News

ձ

Էթնիկ զտման ադրբեջանական այդ քաղաքականության մասն է նաև այն միջազգային կազմակերպությունների և երկրների թիրախավորումը, ովքեր օբյեկտիվ գնահատական են տալիս Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին և Ադրբեջանի գործողություններին: Այս մասին այսօր կառավարության նիստի ընթացքում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այս առումով, Ադրբեջանն ամիսներ շարունակ լայնածավալ հակաքարոզչություն է սկսել Ֆրանսիայի նկատմամբ, որի թե պաշտոնական, թե հանրային հարթակներում հնչում են հասցեական գնահատականներ և ահազանգեր` Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայության դեմ իրագործվող ապօրինի քայլերի մասին: Ֆրանսիայի դեմ ուղղված քարոզչությունն այլ երկրների կողմից Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամին հասեցական հնարավոր գնահատականները կանխելն է:», - հավելեց Փաշինյանը։

Փաշինյանի խոսքով, Հայաստանն իր հերթին շնորհակալություն հայտնելով Ֆրանսիային՝ պետք է բոլոր միջոցները ձեռնարկի, որ ավելի ու ավելի շատ երկրներ և միջազգային կազմակերպություններ հասցեական գնահատականներով հանդես գան՝ Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ:

«Այս ողջ իրավիճակին մեր արձագանքը պետք է լինի շարունակական դիվանագիտական աշխատանքը: Որքան էլ ծանր լինի թե բարոյապես, թե քաղաքական, թե էմոցիոնալ առումով՝ մենք որևէ պարագայում ինքնատիրապետումը չպետք է կորցնենք:», - խոսքն ամփոփեց գործադրի ղեկավարը։

 

--00—ԱՊ