ԱԺ-ում ժամը 16: 00-17։00-ն ընթանում է ՍԴ դատավորի ընտրության քվեարկությունը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

1

ՀՀ Ազգային ժողովի հերթական նիստում ավարտվեց Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրված Գոռ Հովհաննիսյանի թեկնածության հարցի քննարկումը։ 

ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հայտարարեց, որ նիստերի դահլիճի հարևանությամբ գտնվող նախասրահում նիստերին զուգահեռ ժամը 16: 00-17։00-ն կկազմակերպվի քվեարկություն։ «Քվեաթերթիկում լինելու է մեկ թեկնածուի անուն, կողքը «կողմ», «դեմ» նշումներով»,-ասաց նա։  

Նշենք, որ ՍԴ դատավորն ընտրվում է փակ, գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ձայների առնվազն 3/ 5-րդով։ 

Հարցադրումներին, թե ինչու են պատգամավորները բազմաբնույթ հարցեր հնչեցնում, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մակունցը արձագանքեց այն հիմնավորմամբ, որ  թեկնածուի պահանջների մեջ ոչ միայն բարձր մասնագիտական, այլ բարձր բարոյական պահանջ կա։