Աշխարհի 12-րդ ռակետ Կարեն Խաչանովն անսպասելի պարտվեց «Մասթերս-1000» մրցաշարում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

1

Աշխարհի 12-րդ ռակետ, Ռուսաստանի ուժեղագույն թենիսիստ Կարեն Խաչանովը չհաղթահարեց Մոնտե Կարլոյում ընթացող թենիսի «Մասթերս-1000» մրցաշարի երկրորդ շրջանի արգելքը։

Մոսկվացի 22-ամյա թենիսիստի ճանապարհին կանգնեց աշխարհի 96-րդ ռակետ, իտալացի Լորենցո Սոնեգոն, որը հաղթեց 2 սեթում՝ 7։6, 6։4։ Մրցախաղը տեւեց 1 ժամ 54 րոպե։ Երրորդ շրջանում Սոնեգոն կմրցի կամ հունգարացի Մարտոն Ֆուրչովիչի, կամ բրիտանացի Քեմերոն Նորիի հետ։

Հիշեցնենք, որ Մոնտե Կարլոյի մրցաշարի գործող հաղթողն իսպանացի Ռաֆայել Նադալն է։

Տեսանյութեր

Live

Լրահոս