Բակո Սահակյանը ընդունել է «Հայաստան» և Թուֆենկյան հիմնադրամների ներկայացուցիչներն

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼ 16, 24News

.

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 16-ին ընդունել է «Հայաստան» համահայկական և «Թուֆենկյան» հիմնադրամների ներկայացուցիչներին: Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:

Հանդիպման ընթացքում Նախագահ Սահակյանն Արցախին ցուցաբերած մշտական աջակցության, մեր հանրապետությանը մատուցած ծառայությունների համար ամերիկահայ բժիշկ, բարերար Քերոլայն Նաջարյանին հանձնել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալ:

Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել Քերոլայն Նաջարյանի հայրենանվեր գործունեությունը, այն համարելով օրինակելի, և հույս հայտնել, որ բարերարն այսուհետ ևս ակտիվորեն ներգրավված կլինի Արցախի շենացման ու զորացման գործում:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս