Բաքուն ՀՀ-ից մոտ 100․000 հեկտար տարածք է օկուպացրել, գյուղերը նրանց նշանառության տակ են. քարտեզագետ

 ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News

 

Ադրբեջանը 2021-ից շուրջ 207 քկմ տարածքի չափով ներխուժել է ՀՀ սուվերեն տարածք, որպեսզի վերահսկի Հայաստանի ճանապարհները, գյուղացու արտերն ու դաշտերը, որ նրանք  չկարողանան օգտվել իրենց ունեցածից։ Եթե թույլ տանք, որ 200 քկմ-ն մնա իրենց տիրապետության տակ ու խաղաղության պայմանագիր կնքենք, կարճ ժամանակ հետո Սյունիքի միջանցքը, Տավուշն ու Սևանն են ուզելու։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց քարտեզագետ, աշխարհագրագետ Ռուբեն Գալչյանը։

«Պատերազմից հետո գյուղացին ավելի քան 100․000 հեկտար հողից օգտվելու հնարավորությունից զրկվել է, ադրբեջանցիներն այդ տարածքները վերահսկում են և թույլ չեն տալիս, որ դաշտերից օգտվենք։  

Տավուշից, Բերքաբեր գյուղի սահմանից  ադրբեջանցիները վերահսկում են, գյուղացիները չեն կարողանում իրենց  ջրից, այգիների պտուղներից օգտվել, նրանց զորքը կանգնած է սարի վրա, կկրակեն»,-ընգդծեց Գալչյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան