Արցախցի բլոգեր 6-ամյա Մարիան՝ շրջափակման, գաղթի, երևանյան կյանքի ու երազանքների մասին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

Արցախցի փոքրիկը 2020թ. 44-օրյա պատերազմից հետո փորձում էր իր տեսաուղերձներով պատմել աշխարհին, որ Արցախում ո՛չ լույս կար, ո՛չ գազ, երբեմն էլ նաև ջուր։ Մարիայի տեսանյութերը շատ արագ տարածվեցին համացանցում, սակայն, ապարդյուն. Մարիան այսօր այն 30.000 արցախցի երեխաներից է, ովքեր ստիպված բռնեցին գաղթի ճանապարհը.

«Ես գիտեմ, թե ինչ է պետք անել»,- վստահ հայտարարում է Մարիան ու հավելում. «Պետք է հենց հիմա բոլորս միասին ոտքով Արցախ գնանք»։

Մարիայի՝ Արցախում թողած խաղալիքների, առանց կոնֆետի ու պաղպաղակի անցկացրած օրերի և իր ամենամեծ երազանքի մասին առավել մանրամասն՝ 24news-ի տեսանյութում։

Մարիաննա Բաղունց

--00—ՅՄ