Թուրքիային ու Ադրբեջանին սպառնացել են՝ եթե հարձակվեն ՀՀ-ի վրա, անկանխատեսելի հարվածներ կստանան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News

Ալիևի հողմերին շուտով կսանձեն, 80 մլրդ-ից ավելի իր փողերը Արևմուտքի ձեռքում են, վախենում է նրանցից։ Թուրքիային ու Ադրբեջանին սպառնացել են, որ եթե խախտեն հրադադարը, կհարձակվեն ու նրանք անկանխատեսելի հարվածներ կստանան։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ազատամարտիկ, հրապարակախոս Վարդան Մալխասյանը։

Մալխասյանի համոզմամբ, Ադրբեջանը խաղաղության պայմանագիր չի ստորագրի մինչև Ռուս-ուկրաինական պատերազմում, միջազգային հարաբերություններում փոփոխություններ չլինեն։ «ԱՄՆ-ն 30 տարի պատրաստվել է Ռուս-ուկրաինական պատերազմին, այնպես արեցին, որ ռուս ազգը երկու մասի բաժանվի, դուրս գան իրար դեմ, հիմա անխնա իրար հոշոտում են։ Այս պատերազմում հաղթողներ չեն լինելու, Ուկրաինան կջնջվի։ Արևմուտքը լավ հասկացել է, որ ՌԴ-ին դրսից տապալելը անհնար է, ատոմային զենքը իրենց ձեռքն է»,-ավելացրեց ազատամարտիկը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ