ՀԱՊԿ-ը ՀՀ անվտանգությանն ուղիղ սպառնալիք է, եթե չկատարեն իրենց պարտականությունները, դուրս ենք գալ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

Դե յուրե էլ ՀԱՊԿ-ից դուրս կգանք, եթե կազմակերպությունը շարունակի չկատարել իր պարտականությունները։ Այս մասին այսօր ԱԺ-ում պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«ՀԱՊԿ-ը բողոքելու տեղ չի, որ գնանք բողոքենք, կներեք, մենք էդ կազմակերպության լիարժեք անդամ ենք և եթե այդտեղ մեր ձայնը որևէ պատճառով չի լսվում, մենք հո ՀԱՊԿ-ում դիտորդ չենք կամ հյուր, որ բողոքենք։ Մենք կազմակերպության հիմնադիր անդամ ենք։ՀԱՊԿ-ը փոխանակ կատարի Հայաստանի նկատմամբ իր պարտականություններն անվտանգային ոլորտում, ընդհակառակը՝ այն խնդիրներ է ստեղծում Հայաստանի համար, և, այո, այդ դիրքորոշումը սպառնալիք է Հայաստանի ազգային անվտանգության համար։ Հետևաբար՝ ՀԱՊԿ-ը ուղիղ հակառակ քայլերն է անում, փոխարեն իրականացնի իր պարտականությունները։ Հիմա մենք դե ֆակտո սառեցրել ենք և եթե այսպես շարունակվի, բա պիտի դե յուրե էլ սառեցնենք, բա ուրիշ ի՞նչ անենք», - իր խոսքում նշեց Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ