ՀՀ երբեք չի քննարկել ՆԱՏՕ-ում լինելու հնարավորությունը, այլ ամրապնդում է հարաբերությունները ԵՄ-ի հետ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 29, 24News 

Հայաստանի իշխանությունները երբեք չեն քննարկել ՆԱՏՕ-ում գտնվելու հնարավորությունը, բայց ամրապնդել են հարաբերությունները ԵՄ-ի հետ։ Այս մասին ճեպազրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Ակնհայտ է, որ այս մի անվտանգաին համակարգը չի գործում։ Մենք փորձում ենք զենք գնել բոլոր հնարավոր տեղերից, եթե դա մեկին խանգարում է, դա իրենց խնդիրն է։ Որևիցե քննարկում ՆԱՏՕ-ի մասին չի եղել, մեր ներսում էլ մենք նման բան չենք քննարկել։ Ինչ վերաբերվում է Եվրամիությանը, ապա այն ռազմական դաշինք չէ,  մենք պատրաստ ենք սերտացնել հարաբերությունները։ Այսօր ժողովրդավարությունը մեր ամենամեծ անվտանգային համակարգն է»,- ասաց նա։

--00—ԼՀ