ՌԴ-ին սենյակից դուրս ենք հրավիրում՝ չհասկանալով, որ մենակ ենք մնալու Թուրքիայի ու Ադրբեջանի հետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News

ՀՀ-ի ու Ադրբեջանի արտգործնախարարների՝ Բեռլինում կայացած հանդիպումից որևէ արդյունք չենք կարող նշել, նույնիսկ համատեղ հայտարարություն չհնչեց, այն նման էր «միտինգի», որը ուղղված էր լեգիտիմացնելու Ալիևի վերընտրվելը և ցույց տալու, որ ԵՄ-ն հնարավորություն ունի պլատֆորմ տրամադրել, քանի որ ԱՄՆ-ում և ՌԴ-ում բանակցություններ չեն ընթանում։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց պգթ, արևելագետ, «ԱՊՐԻ Արմենիայի» գիտաշխատող Սերգեյ Մելքոնյանը։

Անդրադառնալով հայ - ռուսական հարաբերություններին՝ Մելքոնյանը նկատեց, որ դա նման է մի իրավիճակի, երբ սենյակի դուռը բացել ենք և Ռուսաստանին դուրս ենք հանում՝ մենակ մնալով Թուրքիայի ու Ադրբեջանի հետ․ «Սենյակում մենակ ենք մնալու, ԵՄ-ն չի գալու, նա լավ հասկանում է, թե ինչ դժվար կլինի դառնալ ՀՀ-ի միակ անվտանգության «պրովայդերը», Ուկրաինայում տեսնում ենք՝ ինչ է կատարվում։ ՌԴ-ի դեմ նման քայլերն ու հայտարարությունները մոտիկացնում են պատերազմը և այդ պարագայում նրանք չեն միջամտելու, նայելու են, թե ինչ է կատարվում։ Մեր տարածքից ՌԴ-ին հանելով՝ Թուրքիային ենք ընդունելու, 200 տարի է՝ ՌԴ-ն տարածաշրջանից դուրս է գալիս, Թուրքիան է ակտիվանում, ինչո՞ւ ենք կարծո՞ւմ, որ ավստրիացին ու հունգարացին են գալու այստեղ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ