Գյումրիում կրեմային հրուշակեղենի արտադրական գործունեությունը կասեցվել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

կր

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «ԱՐԹ-ՀԵՍՏԵԼ» ՍՊԸ-ին պատկանող կրեմային հրուշակեղենի արտադրամասում, որի ընթացքում առկա արտադրատեսակներից կատարվել է նմուշառում և ներկայացվել լաբորատոր փորձաքննության (Շիրակի մարզ, ք․ Գյումրի)։

Փորձարկման արդյունքում տորթ «Նութելլա» արտադրատեսակի նմուշը ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշով չի համապատասխանել Մաքսային Միության «Սննդամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի պահանջներին:

Կրեմային հրուշակեղենի արտադրական գործունեությունը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումը վերացնելը։

--00—ԼՀ