Գյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News

կաս

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները «Մելիք-Սարգիս» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Շիրակի մարզ, ք․ Գյումրի)։ 

Մասնավորապես՝

📌 խոհանոցի մի մասի պատերը չեն ունեցել հարթ մակերես և չեն կանխարգելել կեղտի կուտակումը,

📌 սննդի կառույցում տեղակայված լվացարաններն ապահովված չեն եղել ձեռքերի լվացման, ախտահանման միջոցներով և չորացման հիգիենիկ սարքերով,

📌 սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող աշխատասեղանները պահվել են ոչ նորոգ ու բարվոք վիճակում՝ միացման հատվածներում առկա են եղել բացվածքներ։

 

❌Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։

--00—ԼՀ