Կասեցվել է թանի արտադրամասի արտադրական գործունեությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12,24News

սատ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Արամ Խաչատրյանին պատկանող թանի արտադրամասում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Արագածոտնի մարզ, գ. Ափնագյուղ): Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից։

Մասնավորապես՝

․ արտադրական շինությունը չի ունեցել սանհանգույց, ձեռքերը լվանալու համար լվացարաններ՝ տաք և սառը ջրով,

 ․սննդի կառույցն ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով:

Թանի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:--00--ԼՀ