ԱՄՆ Մաքմիլան կենտրոնում քննարկեցինք արցախահայության արժանապատիվ, ապահով վերադարձի հիմնարար իրավունքը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News

թաթ

Նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրում է․

«ԱՄՆ Յեյլի համալասարանի (Yale University) հրավերով` Մաքմիլան կենտրոնում, այդ թվում` ցեղասպանության հետազոտությունների ծրագրով (Yale Genocide Studies Program) քննարկել ենք արցախահայության արժանապատիվ, անվտանգ ու ապահով վերադարձի հիմնարար նշանակությունը, հայերի նկատմամբ Ադրբեջանի ռասիզմի ու թշնամանքի, հայկական ինքնության ոչնչացման պետական քաղաքականությունը:

Սյունիքի Կապան համայնքի Ներքին Հանդ գյուղի օրինակով ներկայացրել եմ մեր բնակիչներին Ադրբեջանի դիտավորությամբ պատճառած տառապանքների, ինչպես նաև փետրվարի 13-ին Հայաստանի զինծառայողների սպանությունների փաստերը»։

--00—ԼՀ