Իմ շիրիմն Արցախում է լինելու. Գայա Արզումանյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News

Իմ ապագան պիտի լինի Արցախում, իմ շիրիմը պիտի լինի Արցախում։ Ինձ ասում են ո՞նց կարող ես ծնողից, երեխայից ավելի սիրել հողը, ա՛յո, ես կարող եմ։ Այս մասին 24News-ի «Ռանդևու» հաղորդման ընթացքում ասել է երգչուհի Գայա Արզումանյանը։

Խոսելով ԱՄՆ-ում բնակություն հաստատած արտիստների մասին՝ երգչուհին նշում է. «Չեմ ուզում քննադատել ոչ-մեկին, բայց կարծում եմ, որ մեր լավագույն արտիստները պետք է մնան ու ստեղծագործեն հայրենիքում, որ աշխարհին ցույց տանք մեր ուժը»։

Անդրադառնալով իր և ՀՀ 3-րդ նախագահի երջանկահիշատակ տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի հետ մտերմությանը՝ երգչուհին ավելացնում է, որ դա եղել է հասարակ արցախցիների ջերմ շփում։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՀ