Արշակ Կարապետյանը չի զեկուցել ինձ, որ դիրքեր են վերցրել ադրբեջանցիները, կես ժամ չեմ հանդուրժել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News

2021 թվականի նոյեմբերի 14-ի առավոտյան Արշակ Կարապետյանն ինձ զեկուցել է, որ սահմանի երկայնքով ամեն ինչ հանգիստ է և հանդարտ։ Մինչդեռ նրա զեկուցման պահին մեր սահմանի մի շարք մասերում ադրբեջանական զորքերը ներխուժած են եղել ՀՀ-ի տարածք և նույնիսկ դիրքեր են վերցրած եղել։ Արշակ Կարապետյանը լինելով պաշտպանության նախարար կամ դրա մասին տեղյակ չի եղել կամ տեղյակ լինելով՝ ինձ չի զեկուցել։ Նման իրավիճակներում ես որևէ մեկին կես ժամ նույնիսկ չեմ հանդուրժի այդ պաշտոնում։ Այս մասին մամուլի ասուլիսին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հարցին՝ արդյո՞ք մենք պատրաստ ենք նոր պատերազմի, Փաշինյանը նշեց․ «Մեր քաղաքականությունն այն է, որ պատերազմ չլինի, էական չէ՝ պատրաստ ենք, թե ոչ, որովհետև մենք գնում ենք խաղաղության օրակարգի հետևից։ Ի՞նչ պատերազմի, իսկ ո՞վ է այսօր պատրաստ պատերազմի, հարցեր կան, որոնք կարելի է քննարկել գաղտնի ռեժիմով»։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ