Վերջին անգամ ՀՀ-ում համալսարան է փակվել 15-րդ դարում, և ահա 7 դար անց կոտրած տաշտակի առաջ ենք

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

Լայն իմաստով «Ակադեմիական քաղաքը» լավ գաղափար է, Փարիզում ևս կան նմանատիպ նախաձեռնություններ, բայց դրա ռազմավարության ու քայլերի հերթականության մասով մեր դեպքում բացեր կան։ Ստորագրահավաքը քայլ է, որը գործողությունների հերթականության սկիզբ կարող է լինել, եթե դա չօգնի միշտ կան ավելի կտրուկ գործողություններ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է դերասան, երաժիշտ Հայկ Պետրոսյանը։

Նշենք, որ այս պահին Կոնսերվատորիայում ստորագրահավաք է ընթանում «Ակադեմիական քաղաք» նախագծի մաս կազմելու, այլ բուհերի հետ միավորելու դեմ, ստորագրահավաքի գործընթացը համակարգում է ԵՊԿ Ուսանողական խորհուրդը, այն կտևի մինչև ուրբաթ:

«Վերջին անգամ ՀՀ-ում համալսարան է փակվել 15-րդ դարում, և ահա 7 դար անց կոտրած տաշտակի առաջ ենք։ Ազգովի պետք է հասկանանք մշակույթի իրական կարևորությունը, տեղն ու դերը մեր կյանքում, մեր ինքնության և պետության պահպանման հարցում»,-ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ