Կոնսերվատորիայի ռեկտորը դասախոսներին համոզում է՝ Ակադեմիական քաղաք տեղափոխվելը լավ գաղափար է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News

մմ

Այս պահին Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում տեղի է ունենում փակ քննարկում` ռեկտորի և պրոֆեսորադասախոսական կազմի միջև, որտեղ թույլ չեն տվել լրագրողների կողմից իրականացվի լուսաբանում: 24News-ին դասախոսական կազմից ահազանգում են, որ հենց այս պահին ԲՈւՀ-ի ռեկտոր Սոնա Հովհաննիսյանը փորձում է դասախոսական կազմին համոզել, որ Կոնսերվատորիան ակադեմիական քաղաք տեղափոխելը լավ գաղափար է և ունի իր առավելությունները:

Մեզ տեղեկացրին նաև, որ հանդիպումը անցնում է լարված մթնոլորտում քանի որ ռեկտորի ներկայացրած հիմնավորումներից և ոչ մեկը դասախոսների համար ընդունելի չէ: Դասախոսական կազմից 24News-ին փոխանցեցին նաև, որ հնարավոր է՝ հանդես գան ռեկտոր Սոնա Հովհաննիսյանին անվստահություն հայտնելու նախաձեռնությամբ:

Հիշեցնենք՝ երեկ Կոնսերվատորիայի ռեկտորը հայտարարություն էր տարածել` կիսելով երաժշտական համայնքի վրդովմունքը ու անկեղծ մտահոգությունները ՀՀ միակ երաժշատական բուհ-ի ապագայի վերաբերյալ, քանի որ տեղեկություններ էին տարածվում, որ «Կոնսերվատորիայի շենքը վաճառվելու է, տեղում կառուցվի հյուրանոց, իսկ Կոնսերվատորիան տեղափոխվի «Ակադեմիական քաղաք»:

Մերի Մանուկյան

 

--00—ԱՊ