Մոսկվայի մարզում թմրանյութերի արտադրության համար Հայաստանի քաղաքացիների հանցավոր խումբ է ձերբակալվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

ՖՍԲ

ФСБ աշխատակիցները Չեխովում բերման են ենթարկել Հայաստանի քաղաքացիների հանցավոր խմբի անդամների, որոնք կազմակերպել են սինթետիկ թմրամիջոցների արտադրությունն ու վաճառքը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին  հայտնել են Ռուսաստանի ФСБ-ից։

ФСБ -ն ավելի վաղ տեղեկություն էր ստացել, որ տարածաշրջանում ստեղծվել է մի քանի անօրինական առցանց խանութներ և թմրամիջոցների արտադրության գաղտնի լաբորատորիա։

Դեպքի վայրից բերման են ենթարկվել ՀՀ երեք քաղաքացիներ, առգրավվել է առնվազն 86 կգ քաշով թմրամիջոց մեֆեդրոն, ինչպես նաև լաբորատոր սարքավորումներ և տարբեր քիմիական նյութեր, հարուցվել է քրեական գործ»,- հայտնում են ФСБ-ից։

 

--00—ԼՀ