Մեքենայում թմրանյութ էր պահում. ոստիկանության բացահայտումը

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 4,  24 News

Փետրվարի 3-ին ոստիկանության Տաշիրի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Տաշիր քաղաքում է Հայանիստ գյուղի 34-ամյա մի բնակիչ, որի «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենայում թմրամիջոց կա: Քրեական հետախույզները Տաշիրի Երևանյան փողոցից կասկածվողին, իր մեքենայով հանդերձ, բերման ենթարկեցին բաժին:

Մեքենայի զննությամբ հայտնաբերվեցին 2 փաթեթ՝ մարիխուանայի նմանվող զանգվածով և ապակե գլանակ, որով բերման ենթարկված տղամարդը նույն օրը թմրանյութ էր օգտագործել: Ըստ նրա՝ հայտնաբերվածը թմրամիջոց է, պատրաստել է Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղում՝ իր աճեցրած կանեփից:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:

 --00—ՄՀ