Ինչո՞ւ ոչ թե Սև լճի, Ջերմուկի կողմերից է սահմանազատումը սկսվում, այլ՝ Տավուշից, որքա՞ն ենք զիջելու

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

Ինչո՞ւ սահմանազատումը Սև լճի, Ջերմուկի ու Վարդենիսի կողմերից չի սկսվում, որտեղ թշնամին պատերազմից հետո հաստատվել է։ Այսքան զիջելով ո՞ւր ենք հասնելու, ժողովուրդը մեղկ է։ 24TV հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանն՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ սահմանազատումը պետք է սկսվի Տավուշից։

«Պատմակա՞ն Հայաստան ենք ուզում ունենալ, ամեն ինչ ուզում ենք կորցնե՞նք։ Ուշքի պետք է գանք, կռիվ տանք մեր բաժին հայրենիքի համար, մեր պետական ազգային իրավունքներին պետք է տեր կանգնենք, ինչքա՞ն կարող ենք զիջել։  Ռեստարտ է մեզ պետք, առանց թասիբի ապրելը նույն է, թե չկանք, պետք է հասկանանք, որ մեզ բաժանում են, որ տիրեն, խելամիտ պետք է լինենք, աչքներս բացենք ու համախմբվենք»,- ընդգծեց Գրիգորյանը։





Մանրամասները՝ տեսանյութում։



Հերմինե Միքայելյան