Նիկո՛լ, մենք երկիր չե՞նք ունեցել, որ օրը մի քարտեզ ես ցույց տալիս. Հուսիկ Արա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

Փաշինյանը վաղը կասի՝ նոր թղթեր են հայտնաբերվել, որոնցով Երևանի կեսը մերը չէ: Նիկո՛լ Փաշինյան, մենք երկիր չենք ունեցե՞լ, որ օրական մի քարտեզ ես ցույց տալիս: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ նշեց բանաստեղծ Հուսիկ Արան:

Նրա համոզմամբ, Հայաստանն ամեն զիջելուց պատերազմը մոտեցնում է, սա պետք է հասկանալ, բայց 
Ժողովուրդը միայն ստամոքսի ու գրպանի համար է պայքարում, Արցախի, Տավուշի հարցում լուռումունջ է:
«Տավուշի այդ տարածքներով անցնում է միջպետական ճանապարհ, գազատարը, մի օր էլ Բաքուն գազը կփակի, ինչպես Արցախում արեց, այդպես ուզում են Հայաստանը շրջափակման մեջ վերցնել՝ Իրանից ու Վրաստանից կտրելով»,- ընդգծեց բանաստեղծը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան