Վերին Լարսի անցակետում կուտակվել է ավելի քան 3․000 բեռնատար․ մանրամասներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

դ

Վերին Լարսի անցակետի մոտ կուտակվել է ավելի քան 3.000 բեռնատար մեքենա, հայտնում է Հյուսիսային Օսիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնը, փոխանցում է Sputnik Грузия-ն։ 

Ձյան և ցածր տեսանելիության պատճառով՝ դեռ երեկվանից դեպի վրաց-ռուսական սահման տանող ճանապարհին երթևեկությունը արգելված էր ծանրաքաշ բեռնատարների համար։

Ընդհանուր առմամբ, Ռուսաստանից դեպի Վրաստան անցնելուն սպասում է 3 038 բեռնատար մեքենա:

--00—ՍՊ