ԱՆ փոխնախարարը ներկայացրել է իմունականխարգելման ամբողջ տեղեկատվությունը թվային դարձնելու ընթացակարգը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News

ֆ

Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը հանդիպել է մարզպետարանների առողջապահության և սոցիալական հարցերի վարչությունների պետերի, պոլիկլինիկաների, ինչպես նաև` գյուղական ամբուլատորիաների տնօրենների հետ: Հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։ 

Քննարկվել է էլեկտրոնային դեղատոմսի` մարզերում գործարկման ընթացքը, ծագող խնդիրները, առաջ քաշվել դրանց օպերատիվ լուծում տալու ուղիները:

Նախարարի տեղակալը ներկայացրել է նաև իմունականխարգելման ամբողջ տեղեկատվությունը թվային դարձնելու ընթացակարգը` նպատակ ունենալով քայլ առ քայլ հասնելու առողջապահական համակարգի ամբողջական թվայնացման:

--00—ՍՊ