Հաստատակամ ենք շարունակել աշխատանքը տարածաշրջանային խաղաղության հասնելու համար․ Բայրամովը՝ ՌԴ ԱԳՆ-ին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News

h

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը մարտի 29-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնարարություններով դեսպան Պավել Կնյազևին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։

Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Ռուսաստանի միջև երկկողմ և բազմակողմ համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև տարածաշրջանում առկա իրավիճակը։

«Նշվել է, որ չնայած առկա դժվարություններին և մարտահրավերներին ՝ Ադրբեջանը հաստատակամ է շարունակելու աշխատանքները տարածաշրջանային խաղաղության և կայունության ապահովման ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։

--00—ՍՊ