«Ինչպես Ղարաբաղում՝ մենք նույն հաջողությամբ կանցնենք նաև Գազայի «թեստը». Էրդողան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News

էր.

«Թուրքիան նույնքան հաջողությամբ կանցնի Գազայի «թեստը», որքան Սիրիայում, Սոմալիում և Ղարաբաղում»։ Այսպիսի հայտարարություն է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում կայացած հանրահավաքում, հայտնում է haqqin.az-ը։

«Թուրքիան նույնքան հաջողությամբ կանցնի Գազայի թեստը, որքան Սիրիայում, Սոմալիում և Ղարաբաղում։ Նույն հաջողությունը մեզ սպասում է Գազայում։ Մենք կանգ չենք առնելու այնքան ժամանակ, քանի դեռ պաղեստինցիները չեն հասել անկախ պետություն ստեղծելու իրենց նպատակին»,- ասել է թուրք առաջնորդը՝ ընդգծելով, որ երկիրը մտադիր է շարունակել հնարավոր բոլոր աջակցությունը պաղեստինցիներին։

--00—ԼՀ