Աշխարհահռչակ ջութակահար Ավգուստին Հադելիխը քաղաքապետի հրավերով կայցելի Երևան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News

Capture

Աշխարհահռչակ ջութակահար Ավգուստին Հադելիխը քաղաքապետի հրավերով հունիսի 10-ին կայցելի Երևան և համատեղ համերգով հանդես կգա «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի հետ:

Այս օրերին ամենօրյա փորձերով ու քրտնաջան պարապմունքներով նվագախումբն Աղվերանում է:

Պատանի երաժիշտների աշխատանքային «ուիքենդին» միացել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Մաեստրո էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ նվագախումբը կկատարի սիմֆոնիկ երկացանկի բարդագույն ստեղծագործություններ՝ Բեթհովենի ջութակի կոնցերտը և Չայկովսկու 4-րդ սիմֆոնիան:

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ