65-ամյա տղամարդը ոստիկաններին է ներկայացրել իր պատրաստած թմրամիջոցը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News

ըըը.

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ էջմիածինցի 65-ամյա տղամարդը բնակության վայրում, տնամերձ հողամասում և կից օժանդակ շինություններում աճեցնում, պահում և օգտագործում է թմրամիջոց։ Նշված հասցե մեկնած ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում նա ներկայացրել է մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթ՝ 32,64 գրամ քաշով: Նաև հայտնել է, որ անձնական օգտագործման համար ինքն է ցանել, մշակել և պատրաստել թմրամիջոց:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00—ԼՀ