Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին մեղադրում է Հայաստանին ականապատ դաշտերի քարտեզները չտրամադրելու մեջ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News

hh

Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին մեղադրել է Հայաստանին ականապատ դաշտերի քարտեզները իբր չտրամադրելու մեջ։ 

Այսօր ադրբեջանական մամուլն ավելի վաղ լուրեր տարածեց, թե իբր 4 ադրբեջանցի է պայթել ականի վրա Թերթերում և ևս մեկը՝ օկուպացված Ակնայում (Աղդամ):

Այդ երկրի գերատեսչությունից  նշել են․ «Ականապատված տարածքների ճշգրիտ քարտեզների տրամադրումից հայկական կողմի հրաժարվելը խոչընդոտում է տեղահանվածների վերադարձին, ինչպես նաև Ադրբեջանի տարածքներում լայնածավալ վերանորոգման և վերականգնման աշխատանքների իրականացմանը, խաթարում է տարածաշրջանում խաղաղության գործընթացը: Միջազգային հանրությունը պետք է միավորի ջանքերը Ադրբեջանում ականային սպառնալիքի վերացման համար»։

--00—ՍՊ