Ադրբեջանը հավատարիմ է Պրահայում ընդունված հայտարարությանը և Ալմա-Աթայի հռչակագրին․ Ալիևը՝ Բլինքենին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News

ff

 

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հեռախոսազրույցում կրկին արդարացել է և մեղադրել ֆրանսիական կողմին, իբր այդ երկրի ԱԳՆ ղեկավարը «ստել և մեղադրել է Ադրբեջանին Հայաստանի տարածքային ամբողջականությունը չճանաչելու և Հայաստանի համար վտանգի աղբյուր լինելու մեջ։»

«Արևմուտքում հնչող մեղադրանքները, թե Ադրբեջանը մտադիր է հարձակվել Հայաստանի վրա, լիովին անհիմն են»,- ասել է Ալիևը՝ նշելով, թե Ադրբեջանը հավատարիմ է 2022 թ․-ի Պրահայի հանդիպման ժամանակ ընդունված հայտարարությանը և Ալմա-Աթայի հռչակագրին:

 

--00—ՍՊ