Վրաստանի իշխող կուսակցության հայազգի քաղաքական գործիչների գրառումները Facebook-ը կեղծ է որակել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News

dd

 

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հետ առնչություն ունեցող էջերում հրապարակված գրառումները, որոնցում «գործակալների օրենքը» ներկայացվում է դրական լույսի ներքո և կառավարության փաստարկները, թե «ինչու օրենքը ռուսական չէ», Facebook-ում նշվում է որպես կեղծ տեղեկատվություն։

Որպես կեղծ տեղեկատվություն է նշվել նաև «Վրացական երազանք»-ի հայազգի քաղաքական գործիչների հրապարակած գրառումները, այդ թվում՝ Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանի, Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանի և սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանի։

Կեղծ տեղեկատվության տարածման դեմ արդյունավետ աշխատելու համար՝ Facebook-ը հենվում է տեղական, անկախ կազմակերպությունների վրա: Տվյալ դեպքում՝ FactCheck Georgia-ի կազմած զեկույցի հիման վրա գրառումները որակվել են որպես կեղծ տեղեկատվություն։

Աղբյուրը՝ Aliq.ge

--00—ՍՊ