Մոլդովայի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News

նգն

ՆԳՆ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ապրիլի 8-ին Երևան-Քիշնև չվերթի հաշվառումից հետո ձերբակալվել և գծային բաժին է տարվել 38-ամյա Իոն Կ.-ն: Նա 2013 թ. դեկտեմբերի 9-ից Մոլդովայի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր քրեակատարողական հիմնարկ արգելված իրեր փոխանցելու մեղադրանքով:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00—ԼՀ