ՀՀ-ն ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին Միրզոյանի փոխարեն ներկայացնելու է փոխնախարարը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News

սդ

Ապրիլի 12-ին Մինսկում կայանալիք ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին Հայաստանը կներկայացվի ԱԳՆ նախարարի տեղակալի մակարդակով։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Բելառուսի արտաքին գործերի նախարարությունից։

«Մենք ակնկալում ենք արտաքին քաղաքական գերատեսչությունների ութ պատվիրակությունների մասնակցությունը՝ չհաշված Բելառուսը, որոնք հիմնականում կգլխավորեն նախարարները, բայց կլինեն նաև լիազորված փոխնախարարների մակարդակով պատվիրակություններ, այդ թվում՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը։»․ այս մասին հայտնել է Բելառուսի դիվանագիտական ​​գերատեսչությունը։

 

--00—ԱՊ