Երևանի Խորենացի փողոցում հսկայական բարդին արմատից պոկվել ու տապալվել է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News

screenshot_21.thumb_

Այսօր՝ ապրիլի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում Խորենացի փողոցում ժողովրդին հայտնի «Մետաքս» թաղամասում հսկայական բարդին արմատից պոկվել ու տապալվել է: Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:

Տապալման արդյունքում ևս մեկ բարդի է արմատից պոկվել, վնասվել է նաև գովազդային վահանակը: Բարդու տապալման արդյունքում երթևեկելի գոտու մի հատված դարձել է անանցանելի:

--00—ՅՄ