Թուրքիան պատժամիջոցներ է կիրառել Իսրայելի նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News

Screenshot_2

Թուրքիան հայտարարել է, որ մի շարք ապրանքների գծով առևտրային սահմանափակումներ է կիրառել Իսրայելի նկատմամբ, քանի դեռ Թել Ավիվը չի համաձայնել Գազայում կրակի դադարեցմանը, գրում է Ամերիկայի Ձայնը։

Սահմանափակումները վերաբերում են 54 տեսակ ապրանքների, այդ թվում՝ երկաթե, պողպատե ապրանքներին, ցեմենտին, ավիացիոն վառելիքին ու պարարտանյութերին:

Անկարայի որոշումը հետևեց, երբ Իսրայելը մերժեց Թուրքիայի առաջարկը՝ Գազայի հատված օդային ճանապարհով մարդասիրական օգնություն ուղարկելու վերաբերյալ, թեև պաղեստինցիներին օգնություն են տրամադրում բազմաթիվ երկրներ:

Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը խոստացել է համարժեք պատասխան տալ Թուրքիային՝ X հարթակում գրելով, որ Էրդողանը զոհաբերում է «Թուրքիայի ժողովրդի տնտեսական շահը՝ աջակցելու Գազայում գործող «Համասի» մարդասպաններին»։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ