Սևանա լճի մակարդակն անցյալ տարվա համեմատ ցածր է մնում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

դ

Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմի մասին տվյալներ՝ վերաբերող ապրիլի 8-14-ն ընկած ժամանակահատվածին։

Ըստ այդմ՝ Սևանա լճի մակարդակը ապրիլի 8-14-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2սմ-ով և կազմել՝ 1900.28 մ (14.04.24թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 6 սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 11 սմ-ով։

Արփա-Սևան ջրատարով ապրիլի 8-14-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 10.782մլն. մ³, իսկ 2024 թվականի հունվարի 1-ից ապրիլի 14-ը ներառյալ՝ 37.010մլն. մ³:

--00—ՍՊ