Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնությունը ապրիլի 24-ին քայլերթ կկազմակերպի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

ֆֆ

Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնությունը ապրիլի 24-ին, ժամը 12:30 հրավիրում է բոլորին Երևանի Հովհաննես Թումանյանի անվան զբոսայգի (Թումոյի այգի, Հալաբյան 16) քայլերթով Ծիծեռնակաբերդ հասնելու և անմար կրակին ծաղիկներ խոնարհելու։

Ապրիլի 24-ը Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի, հարգանքի, խոնարհման, մարդկային ոճրագործությունը հիշելու և դատապատելու օր է:

--00—ՍՊ