Մետրոպոլիտենից հաստատում են՝ տղամարդն ինքնասպան է եղել՝ նետվելով կայարան ժամանող գնացքի տակ

 ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News

դ

Երևանի մետրոպոլիտենը հաղորդագրություն է տարածել․

«Հարգելի՛ ուղևորներ,

Տեղեկացնում ենք, որ սույն թվականի ապրիլի 21-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում մետրոպոլիտենում տեղի է ունեցել արտակարգ դեպք. քաղաքացի Բ. Ա. ծնված 1996 թվականին ինքնասպան է եղել՝ նետվելով «Զորավար Անդրանիկ» կայարան ժամանող գնացքի տակ։

Գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանի հրամանով Երևանի մետրոպոլիտենը ժամանակավորապես անցել է մեկ գծանի երկկողմանի երթևեկության («Գարեգին Նժդեհ» կայարանից դեպի «Սասունցի Դավիթ» կայարան և «Սասունցի Դավիթ» կայարանից դեպի «Բարեկամություն» կայարան)»։ 

--00—ՍՊ