ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News
Ավարտվել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հանդիպումը Տավուշի մարզի մի շարք վարչական շրջանների ներկայացուցիչների հետ։ Հիշեցնենք, որ այն անցկացվել է Կառավարությունում․ Գրիգորյանը չի մեկնել Տավուշ։
Հանդիպման արդյունքների մասին պաշտոնական հաղորդագրություն դեռևս չկան։ Այն տևել է ավելի քան երկու ժամ։
Հիշեցնենք՝ ապրիլի 20-ից Ոսկեպար-Կիրանց հատվածում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը փակած և Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածության դեմ բողոքող գյուղացիները հայտնել էին, որ ապրիլի 22-ին սպասվում է հանդիպում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ։
--00—ՍՊ