Պոլսի Հայոց պատրիարքարանը ցեղասպանության զոհերի հիշատակին պատարագ կմատուցի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

ֆֆ

Կ.Պոլսի Հայոց պատրիարքարանն ապրիլի 24-ին հիշատակի պատարագ կմատուցի 1915 թվականի ապրիլի 24-ից հետո տեղահանության ընթացքում իրենց հավատքի համար մահացած և սրբադասված անձանց համար:

Պատարագը մատուցելու է Կ.Պոլսի Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը Ստամբուլի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում։

Նույն օրը Շիշլիի հայկական կաթողիկե գերեզմանատան եկեղեցում Թուրքիայի կաթոլիկ հայերի հոգևոր առաջնորդ գերապայծառ Լևոն Զեքիյանի գլխավորությամբ կմատուցվի պատարագ և կկատարվի նահատակների հիշատակի և երախտագիտության աղոթք։

Հիշեցնենք, որ 2015 թվականին, երբ Ամենայն Հայոց Կաթողիկոսությունը սրբադասեց 1915թ․ զոհերին, Գումգափու թաղամասի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում մատուցվեց պատարագ, որին Թուրքիայի Հանրապետության անունից մասնակցել էր ԵՄ հարցերով նախարար Բեքիր Բոզդաղը:

Աղբյուրը՝ Agos

--00—ՍՊ