ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News
Այսօր խոշոր հրդեհ է բռնկել Պյատիգորսկի «Бетта» շուկայում։ Այս մասին հայտնում է «Вести.Ру» կայքը։
Նշվում է, որ այրված տարածքների ընդհանուր մակերեսը 2,4 հազար քմ է կազմում։
Ամբողջ շուկան ծխի մեջ է։ Ականատեսների խոսքով` կրակի ջերմությունը զգացվում է 20 մետր հեռավորությունից։
Նախնական տվյալներով` կրակը բռնկել է մեքենայի յուղ վաճառող խանութում, որից հետո տարածվել հարևան տաղավարների վրա։
Դեպքի վայր են ժամանել հրշեջ մի քանի մարտական հաշվարկ և բժիշկներ։
Տուժածների մասին տեղեկություն դեռ չկա։