Հրդեհ թունաքիմիկատների պահեստի տանիքում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

Հասարակություն

Մայիսի 19-ին՝ ժամը 15:34-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Շահումյան գյուղում՝ ավտոմեքենաների տեխզննման կետին հարակից թունաքիմիկատների պահեստի տանիքում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:02-ին, մարվել` 16:17-ին:

Այրվել են պահեստի պենոպլաստե առաստաղից մոտ 200 քմ հատված  և 10 պարկ փայտածուխ: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան: