Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանը երաշխավորել է Բաքվում Մխիթարյանի անվտանգությունը

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 20, 24News

1

«Sky Sports»-ի լրագրող Կավեհ Սոլհեկոլը թվիթերյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպան Թահիր Թաղիզադեն իրեն վստահեցրել է, որ անձամբ է երաշխավորում Մխիթարյանի անվտանգությունը մայիսի 29-ին Բաքվում կայանալիք՝ «Արսենալ»-«Չելսի» հանդիպման ժամանակ:

«Հենց նոր հարցազրույց վերցրի Ադրբեջանի դեսպան Թահիր Թաղիզադեից: Նա անձամբ երաշխավորում է Հենրիխ Մխիթարյանի, ինչպես նաև «Արսենալ»-ի և «Չելսի»-ի բոլոր ֆուտբոլիստների ու երկրպագուների անվտանգությունը հաջորդ շաբաթ Բաքվում կայանալիք Եվրոպա լիգայի եզրափակչում:

Նա ցանկանում է, որ Մխիթարյանն այսօր զանգահարի իրեն անձնական երաշխիքներ ստանալու համար»,- գրել է լրագրողը:

 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս