Բախվել են ՊՆ ГАЗ 66-ն ու Ford-ը. կա 1 զոհ, 3 վիրավորներից 2-ը ՀՀ ՊՆ ծառայողներ են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News

Հասարակություն

Այսօր՝ մայիսի 21-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում Մեղրի-Երևան ավտոճանապարհի 82 կմ հատվածում՝ Կապանի վարչական տարածքոմ, բախվել են Ford մակնիշի 34 RO 666 համարանիշի և ГАЗ 66 մակնիշի ՊՆ 8554 Շ համարանիշի ավտոմեքենաները, տեղեկացնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Կապանի բժշկական կենտրոն։

Մահացածին, ով եղել է Ford-ի մեջ, դուրս են բերել փրկարարները;

Մահացածը 23-ամյա Արծվիկ Ոսկանյանն էր, իսկ վիրավորներից 2-ը ՀՀ ՊՆ N զորամասի ծառայողներ են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս